Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը չի նահանջի Կովկասում

PanARMENIAN.Net - Վրաստանի ագրեսիան Հարավային Օսիայում եւ գլոբալ ֆինանսական ճգնաժամն ունեն ընդհանուր գծեր եւ ընդհանուր ծագում: Այդ մասին ամենամյա Դաշնային հավաքին ուղղված իր դիմումում հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա խոսքերով, այդ ամենը «Վաշինգտոնի ինքնագլուխ, քննադատությունն արհամարող ուղղության» հետեւանքն է: «Ռուսաստանը չի նահանջի Կովկասում»,- ասել է Մեդվեդեւը` նշելով, որ մոլորակի վրա անհրաժեշտ է ստեղծել «միջազգային հանրության որոշ անդամների սխալական, եսասիրական, իսկ երբեմն ուղղակի վտանգավոր որոշումներն արգելակող» մեխանիզմներ:



«Ոչ մեկին չեմ պատրաստվում բարոյականության դասեր տալ կամ խորանալ աբստրակտ դատողություններրի մեջ: Ռուսաստանի նախագահը շատ հստակ եւ գործնական աշխատանք է: Բայց անկեղծորեն կասեմ, ելնելով արդեն սեփական փորձից` շատ դժվար է կայացնել որոշումներ, որոնցից բառիս բուն իմաստով կախված են հազարավոր մարդկանց կյանքը, բարեկեցությունը, առողջությունը, ինչպես նաեւ մեծ ժողովրդի վարկն ու ճակատագիրը: Այդ որոշումները կայացնելով` պետք է հստակ իմանալ` կան բաներ, որոնք չի կարելի զիջել: Կան բաներ, հանուն որոնց պետք է պայքարել եւ հաղթել: Դա այն է, ինչը թանկ է ձեզ, ինձ եւ բոլորիս համար: Այն է, առանց որի մենք չենք կարող պատկերացնել մեր երկիրը: Մեր ազգը հոգեպես եւ բարոյապես հարուստ է, մենք բան ունենք հպարտանալու, սիրելու, պաշտպանելու եւ դրան ձգտելու: Այդ իսկ պատճառով մենք չենք նահանջի Կովկասում»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---