ՀԾԿՀ նախագահ. Ջրի գինը չի բարձրանա 4 նոյեմբերի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ջրի գինը չի բարձրանա: «Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել: Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընթացակարգային առումով դա հնարավոր չէ: «Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա, որովհետև եթե անգամ գնի բարձրացման կամ սակագնի վերնայման հայտ է ներկայացվում, գոյություն ունի հայտի ուսումնասիրության ժամկետ, և որոշում է կայացվում, որը ուժի մեջ է մտնում 30 օր հետո, այսինքն` հունվարի 1-ից չի կարող բարձրանալ»,- ասել է Բաղրամյանը: Գարեգին Բաղրամյանը նաև նշել է, որ բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2026 թվականը: 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |