Անանյան. ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում 4 նոյեմբերի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում: Այդ մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։ «Վերին Լարսի մաքսակետում ներկայացուցչի հարցն արդեն կարգավորված է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Վերին Լարսում վերջին ժամանակահատվածում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրներ են առաջացել։ «ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնությունը եղել է, այնուհետև դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորվել են, պետք է թեկնածուի հարցը քննարկենք և շուտով հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում»,- հավելել է Անանյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |