«Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է

PanARMENIAN.Net - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---