Բաբայան. Երբևէ չենք կասկածել, որ ՀՀ որևէ ղեկավար կարող է դավադրություն անել Արցախի դեմ

Բաբայան. Երբևէ չենք կասկածել, որ  ՀՀ որևէ ղեկավար կարող է դավադրություն անել Արցախի դեմ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից կարևորում է մասնավորապես՝ «բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում» միտքը: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Դավիթ Բաբայանը:

«Հայաստանի ղեկավարը մի շատ կարևոր թեզ է առաջ քաշել, նշել է, որ չի կարող Արցախի նկատմամբ դավադրություն լինել, դա անընդունելի է: Իհարկե, մենք երբևէ չենք կասկածել, որ կարող է Հայաստանի որևէ ղեկավար դավադրություն անի Արցախի նկատմամբ, դա կլինի հայոց պետականությանը վերջը: Լավ է, որ ևս մեկ անգամ վերահաստատվեց, փաստորեն սա ինչ- որ տեղ երդում է եղել վարչապետի կողմից, որ որևէ նման քայլ չի արվելու, ոչ թե եղել է լոկ հայտարարություն»,- ասել է Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Բաբայանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար», պաշտոնական Ստեփանակերտի կողմից մի քիչ այլ շարադրությամբ, շատ վաղուց է առաջ քաշել:

Հարցին, թե ՀՀ վարչապետը խոսել էր նաև հանրաքվեի մասին, բայց ինչպիսի՞ նոր իրավիճակ, հարց պետք է լինի, որ համազգային ֆորմատով կարող է որոշվել, չէ՞ որ Արցախը տարիներ առաջ իր անկախության հանրաքվեն արդեն արել է, Դավիթ Բաբայանը պատասխանել է, թե չգիտի կոնկրետ ինչ նկատի ունի վարչապետը:

«Ասենք մի առաջարկ են անում, փորձեն հանրավքեի դնել: Այն, որ Արցախի ձայնը նույնպես վճռորոշ է լինելու, արդեն իսկ նշանակում է, որ առանց Արցախի, Արցախի մեջքին, հետևին որևէ սեպարատ պայմանավորվածություն չի կարող լինել առհասարակ: Սա խոստովանություն էր, երդում էր Հայաստանի վարչապետի կողմից»,- ասել է Բաբայանը:

Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել էր Հայաստանի և Արացախի հարաբերությունների, Ղարաբաղյան կարգավորման մասին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնություններ չկան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---