ՀՀ-ն 8-րդն է աշխարհում համացանցի ազատության վարկանիշում

ՀՀ-ն 8-րդն է աշխարհում համացանցի ազատության վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանն 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով: Հայաստանը բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա:

2019-ի «ազատության» վարկանիշում Հայաստանը ստացել է 76 միավոր 100 հնարավորից համացանցի ազատության գլոբալ վարկանիշում՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ ցուցանիշ ունի երկիրը: Փաստացի Հայաստանը 8-րդն է այդ վարկանիշում:

Հայաստանը բարելավել է դիրքը 2018-ի համեմատ, երբ ճանաչվել էր մասնակիորեն ազատ համացանցով երկիր:

Ըստ «Ազատությունը համացանցում» զեկույցի, դրական փոփոխությունները, կապված 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, շարունակվեցին, երբ «բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրճատեց բովանդակության սահմանափակումներն ու օգտատերերի իրավունքների խախտումները»:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ «կրճատվել է բռնությունը համացանցի լրագրողների նկատմամբ, իսկ թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն են ստացել՝ տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

«2018-ի իրադարձությունները ՀՀ-ում մեկ անգամ ևս փաստեցին, որ թվային տեխնոլոգիաները կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխությունների խթան դառնալ: Քաղաքացիներն արդյունավետ են օգտագործել սոցիալական ցանցերը»,-ասվում է զեկույցում:

Freedom House-ի 2018-ի զեկույցում ասվում էր, որ «առցանց լրագրողները ֆիզիկական հետապնդումների և հարձակումների են ենթարկվել Երևանում թավշյա հեղափոխության ժամանակ բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակման համար»:

Հարևան Վրաստանը, 75 միավորով, նույնպես գնահատվում է որպես ազատ երկիր, իսկ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին, ինչպես և Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---