Վրաստանի տարածքում դիրքավորվելու Ադրբեջանի փորձն առաջինը չէ 5 նոյեմբերի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը նոր բարձունքներում՝ Բաբաքյար (Պապաքար) լեռան վրացական հատվածում: Այդ մասին ասվում է բրիտանական Bellingcat-ի լրագրողական հետազոտության մեջ: Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է: Սակայն, սա ադրբեջանցիների առաջին ոտնձգությունը չէ Վրաստանի տարածքի հանդեպ՝ նմանատիպ գործողություններ են կատարվել դեռևս 2017-ին: 2017-ի աշնանը հայտնի դարձավ, որ վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման վայրից ու շարունակվում մինչև «Կարմիր կամուրջ» անցակետը, մոտ 6,5 կմ երկարությամբ, ադրբեջանական կողմը կառուցել է պաշտպանական կառույցներ և մարտական հենակետեր, որոնք մխրճվում են Վրաստանի տարածքի մեջ մինչև 450 մ և ընդհանուր առմամբ կազմում են 800-1000 հա: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ ներկայացնելով սեփական հետազոտության արդյունքները: Պապաքարի բարձրունքը, որը ռազմավարական կարևոր կետ է, ամբողջովին գտնվում է Վրաստանի տարածքում՝ ադրբեջանական սահմանն անցնում է բարձունքից մի փոքր հարավ: Սակայն այս հատվածում ադրբեջանցիները խորացել են Վրաստանի տարածք մոտ 400 մ և ստեղծել ռազմական հենակետերի համակարգ, որն ամբողջովին Վրաստանի տարածքում է: Բարձրունքի տիրապետումը դիրքային առավելություն է տալիս ադրբեջանական կողմին դիմացի հայկական հենակետերի նկատմամբ: 2019-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»: 2019-ի օգոստոսին հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |