Ալեն Սիմոնյան. Հիմա «զելյոնկայի» մյուս քայլը ո՞րն է, խարույկի վրա այրե՞լը

Ալեն Սիմոնյան. Հիմա «զելյոնկայի» մյուս քայլը ո՞րն է, խարույկի վրա այրե՞լը

PanARMENIAN.Net - Հայաստանն ազատ և աշխարհիկ երկիր է, որն ունի իր ավանդույթները և պահելու է դրանք, բայց մարդկանց ճաշակի, ցանկությունների վրա որևէ մեկն իրավունք չունի բռնանալ: Այս մասին, 24news-ի հաղորդմամաբ, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո՝ խոսելով Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման մասին:

«Եթե ինչ-որ մարդիկ որոշեն, թե որ ներկայացումն է լավը, որը վատը ու դրա պատճառով ինչ-որ բաներ պահանջեն, ես կարծում եմ, որ մենք որևէ բանի չենք հասնի: Հիմա զելյոնկայի մյուս քայլը ո՞րն է, խարույկի վրա այրե՞լը կամ որն է ներկայացում, որը՝ չէ»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, թե ավելի կարևոր թեմաներ կան, քան այն թեման, որը բոլորն ուզում են շրջանառության մեջ գցել:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ շատ բաներ կան, որոնք իրեն դուր չեն գալիս, բայց մարդկանց ճաշակի վրա սահմաններ դնելը սխալ է, իսկ կյանքը ցույց կտա, թե մշակույթի որ ձևն է լավ, որն է ապրում:

«ՀՀ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ այն բարոյականության, արժեքների, որը հռչակվել է և որը գրեթե բոլոր հայերին հարիր վարվելակերպ է: Մեզ վերագրում են, որ աթեիստներ ենք, սատանայապաշտներ ենք, այդ ամենը հաջողություն չի ունենալու, որովհետև ՀՀ քաղաքացին գիտի, որ այսօր փող են տալիս՝ մարդկանց նման ձևով մեզ վարկաբեկելու համար, չի ստացվելու»,-ասել է Սիմոնյանը:

Նոյեմբերի 2-ին Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բեմադրված «Հուզանք ու զանգ» ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացման դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։ Ոստիկանների միջամտությամբ կողմերի միջև բախումը կանխվել էր, իսկ Նարեկ Սարգսյանը բերման էր ենթարկվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---