ԵԽ երկրի կողմից իր պարտականությունները չկատարելը պարտադիր չէ, որ հանգեցնի պատժամիջոցների կիրառման 5 նոյեմբերի 2008 - 18:08 AMT PanARMENIAN.Net - 2001թ. Հայաստանը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, իր վրա վերցրեց որոշակի պարտականություններ, եւ ներկայումս հանրապետությունը գտնվում է այդ պարտականությունների իրականացման գործընթացի մոնիթորինգի փուլում: Եվրոպայի Խորհրդարանական Խորհրդի Վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանից հետո կամփոփվեն 1609, 1620 բանաձեւերի եւ այլ պարտականություններն իրականացնելու Հայաստանի մոնիթորինգի արդյունքները: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքերով, ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կամփոփվի Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ Երեւանի կարգավիճակի մասին օրենքի ընդունման գործընթացի մոնիթորինգը:«Հայաստանն ինքն է ընտրել ճանապարհը դեպի ԵԽ: Եթե երկիրն իր պարտականությունները չի կատարում, ապա դա քննարկման առարկա է դառնում, բայց միշտ չէ, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում»,- նշել է Դավիթ Հարությունյանը: «ԵԽԽՎ բանաձեւերով բարձրացված խնդիրները կրում են ավելի շատ քաղաքական, քան իրավական բնույթ»,- ընդգծել է ԵԽԽՎ հայկական առաքելության ղեկավարը եւ հաղորդել, որ նոյեմբերին սպասվում է մարդու իրավունքներ գծով ԵԽ խորհրդարանական Թոմաս Համմեմբերգի այցը Հայաստան: Այդ ժամանակ արդեն, ավելացրել է նա, լուրջ աշխատանք տարված կլինի: ԵԽԽՎ բանաձեւն ընդունվել է 1620թ. հունիսի 25-ին` նախորդ` 1609թ. բանաձեւի դիտարկման ընթացքում: Վերջինս դիտարկում է Վեհաժողովում Հայաստանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, Երեւանում մարտի 1-ի անկարգությունների օբյեկտիվ հետազոտման, ընդդիմության իրավունքների ընդլայնման մասին պահանջները չկատարելու դեպքում: ԵԽԽՎ 1620 բանաձեւի համաձայն հանրապետության կողմից Վեհաժողովի պահանջների կատարման ժամկետը երկարաձգվել է մինչեւ ձմեռային նստաշրջան: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |