Սուրենյան. Երևանում նոյեմբերի 8-ին արդեն +18...+20 աստիճան տաքություն կլինի

Սուրենյան. Երևանում նոյեմբերի 8-ին արդեն +18...+20 աստիճան տաքություն կլինի

PanARMENIAN.Net - Առաջիկա 10 օրերին Հայաստանը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20...+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---