Բաբայան. Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով

Բաբայան. Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով

PanARMENIAN.Net - Վերջնական որոշմամբ՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի $16.5 մլն մեկնարկային գնով: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հիմա վերջնական հանձնման-ընդունման և գրանցման աշխատանքներն ենք իրականացնում: Մի քանի օրվա գործ է մնացել»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ արդեն իսկ հետաքրքրվողներ կան:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-նհայտնել էր, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100% բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---