Jamiroquai-ի համերգի տոմսեր դեռ կան վաճառքում 6 նոյեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խմբի համերգը: Համերգը կսկսվի 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Թեև մինչ համերգի սկիզբը ընդամենը մի քանի ժամ է մնացել, սակայն բրիտանական ջազ-ֆանքի և Էյսիդ ջազի վառ ներկայացուցիչ համարվող խմբի ելույթի տոմսեր դեռ կարելի է գնել: Տոմսերը կարելի է ձեռք բերել Silk Note փառատոնի կայքում, որի շրջանակում Երևանում մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն: Ամենամատչելի տոմսերն արդեն սպառվել են, սակայն համեմատաբար մատչելիներից մնացել են 20,000 դրամ արժողությամբ տոմսերը: Կան նաև 25-40,000 դրամանոց տոմսեր: Jamiroquai խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել է 30 մլն սկավառակ և ստացել բազում մրցանակներ, այդ թվում «Գրեմմի»: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |