Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Պահանջը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է։

Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք եկել ենք օգնելու պարոն Հարությունյանին, որպեսզի իրերը հավաքի։ Մենք ոչինչ չունենք իր դեմ, իրեն չենք ատում, ուղղակի ուզում ենք օգնել, որպեսզի նախարարին հեշտ լինի տեղափոխվելը։ Նախարարն անցել է կարմիր գիծը, ազգ, հայրենիք բառակապակցությունների հետ կարծես խնդիր ունի մեր նախարարը, իր վարած քաղաքականությունը ոլորտում սխալ ենք համարում»,-ասել են ակցիայի մասնակիցները։

Ավելի վաղ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---