Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ Մայիլյանի Մոսկվա կատարած այցի պատճառով

Բաքուն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ Մայիլյանի Մոսկվա կատարած այցի պատճառով

PanARMENIAN.Net - Բաքուն ԱԳՆ է կանչել և բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի պատճառով, որոնք, ըստ ադրբեջանական կողմի,. «մի շարք հանդիպումներ են ունեցել ՌԴ փորձագետների և ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ»:

Բոչարնիկովը «ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ լավ է հայտնի և անփոփոխ է», հայտնում է ՏԱՍՍ-ը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության վրա հղումով:

Բողոքի նոտան հանձնվել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «նման այցերը մշտապես սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի Մոսկվա էին այցելել կարճատև աշխատանքային այցով: Նոյեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---