Գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել 7 նոյեմբերի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - 19 տարվա աշխատանքից հետո գիտնականների թիմը մարդու իմունաանբավարարության՝ ՄԻԱՎ-ի նոր շտամ է հայտնաբերել: Abbott Laboratories ընկերությունը հետազոտությունն անցկացրել է Միսսուրի համալսարանի հետ համատեղ, և եկել է այն եզրակացության, որ նոր շտամը ՄԻԱՎ-1-ի տարբերակի Մ խմբի մաս է կազմում՝ ՄԻԱՎ-1-ը վիրուսային այն ենթատեսակն է, որը գլոբալ ՄԻԱՎ պանդեմիա է առաջացնում, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Գիտնականները պնդում են, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են նոր շտամի դեմ: Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումն առավել լիարժեք պատկեր է տալիս, թե ինչպես է զարգանում ՄԻԱՎ-ը և թույլ կտա ՄԻԱՎ ախտորոշման առավել ճշգրիտ մեթոդներ մշակել: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում ՄԻԱվ վարակակիր մոտ 36,7 մլն մարդ կա: Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության մոտ 70 մլն դեպք, որից 35 մլն հիվանդ մահացել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |