ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը![]() 7 նոյեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրատիսլավայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Սլովակիայի ԱԳՆ-ն: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ժամանակ Լայչակը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերի հետ միասին շարունակել են լարվածության հետագա նվազմանն ու խաղաղությանը նպաստող մթնոլոտի ստեղծմանն ուղղված միջոցների քննարկումը: Ըստ Լայչակի, Սլովակիան, որպես ԵԱՀԿ նախագահ, առաջիկայում ևս իր նպաստը կբերի այդ հարցում: Հանդիպմանը նաև քննարկվել է նախապատրաստումը դեկտեմբերի 5-6-ին Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին: ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ): ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |