Աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում 1000 ընտանիք կընդգրկվի 7 նոյեմբերի 2019 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Այս մասնագետներն արդեն վերապատրաստվել են միջազգային գործընկերների կողմից՝ կարիքների գնահատման և թիրախային խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար: Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցությունը (բնաիրային՝ անասնագլխաքանակի տեսքով) կտրամադրվի ընտանիքներին՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար: Նախարարությունից հիշեցնում են, որ «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում» ընդգրկված ընտանիքների 90 %-ի մոտ ընթացիկ գնահատման արդյունքներով գրանցվել է եկամուտների աճ՝ միջինում 55 %-ի չափով, ընդ որում ընտանիքների 48 %-ը դուրս են եկել ծայրահեղ աղքատությունից: «Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից ընտրվել են Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Հացիկ, Վահրամաբերդ, Քեթի, Հովունի, Շիրակ, Սարիար գյուղական համայնքները և Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր համայնքները: Շահառուների ընտրության հիմնական չափանիշները եղել են նպաստառու լինելու հանգամանքը և ընտանիքում առնվազն մեկ 0-5 տարեկան երեխայի առկայությունը:Ծրագրում ընդգրկվել է 133 տնային տնտեսություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |