Վանեցյան. ՀՖՖ նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ֆեդերացիայի նախագահը 7 նոյեմբերի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ նոր կանոնադրության ընդունումը, սակայն, հետաձգվել է տեխնիկական պատճառներով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ինչ-ինչ պատճառներով մեր կանոնադրությունը ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստր է մուտքագրվել վերջերս՝ հոկտեմբերի 25-ին և 10-օրյա ժամկետ է պահանջվում, որպեսզի այն գրանցվի,- ասել է Վանցեյանը՝ հավելելով, որ այն ֆորմալ առումով կանոնադրությունը կհաստատվի նոյեմբերի 8-ին: Վանեցյանը նշել է, որ Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հետ կապված աղմուկը տեղին չէր, բայց ինքն այդ աղմուկի մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում,տեսնում է հետաքրքրություն թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու: «Երբ ինձ բերել և ներկայացրել են նոր մարզչի նշանակման հարցը, մեր աշխատակազմը ինձ չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ աշխատակազմի տեխնիկական սխալ՝ մի աշխատակցի կողմից, որը հունիս ամսին պետք է պետռեգիստր տաներ, բայց տարել է հոկտեմբեր ամսին»,- ասել է նա: Հոկտեմբերի 6-ին Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ էր նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը և առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը՝ այն համարելով անընդունելի և ՀՖՖ կանոնադրությանը հակասող: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |