Վրաստանում 28 ցուցարար է ձերբակալվել` նրանք բողոքում էին միասեռականների մասին ֆիլմի դեմ 9 նոյեմբերի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում և Բաթումում բողոքի ցույցեր են տեղի ունեցել 2 միասեռական պարողների մասին «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ, որը Վրաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ արտադրությունն է: 28 մարդ է ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: ՆԳՆ 4 գործ է հետաքննում` ցուցարարների հարձակումը իրավապաշտպան Աննա Սուբելիանիի և քաղաքական գործիչ Դավիթ Բերձենիշվիլու վրա, ինչպես նաև ոստիկանների, որոնից 2-ը հոսպիտալացվել է, հայտնում է Ինտերֆաքսը: Բողոքի ցույցը կազմակերպել էին վրացական ազգայնական կազմակերպությունները, որոնց առաջնորդները հայտարարել են լրագրողներն, որ թույլ չեն «պոռնոգրաֆիկ, այլասերված» ֆիլմի ցուցադրությունը, որը «դեմ է ազգային ավանդույթներին»: Մինչդեռ ֆիլմը դիտած քաղաքացիները հայտնել են լրագրողներին, որ ոչ մի պոռնոգրաֆիա այնտեղ չկա, այլ կան միյան «վեհ ու սենտիմենտալ» զգացմունքներ: Ֆիլմի ցուցադրությունը կայանալու է նոյեմբերի 9-ին և 10-ին 5 կինոթատրոնում` ոստիկանության հսկողությամբ: Լրագրողներին հայտնել են, որ բոլոր սեանսների բոլոր տոմսերը վաղուց վաճառված են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |