Սահակյան.Արցախի կապերը Բելգիայի ֆրանկոֆոն կառույցների հետ դինամիկորեն զարգանում են

Սահակյան.Արցախի կապերը Բելգիայի ֆրանկոֆոն կառույցների հետ դինամիկորեն զարգանում են

PanARMENIAN.Net - Արցախի կապերը Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ դինամիկորեն զարգանում են: Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է նոյեմբերի 8-ին Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ հանդիպմանը:

Արցախի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի դաշնային և տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---