ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հանդիպել են Գորիսում

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հանդիպել են Գորիսում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---