Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովում11 նոյեմբերի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Նա հանդես է եկել բացման խոսքով, հայտնում է ՀՀԿ գրասենյակը։ Նշվում է, որ աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարական կառույցների ներկայացուցիչներ։ «Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ»,-ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |