ԲԴԽ անդամը հրաժարական է տվել և նշել պատճառը

ԲԴԽ անդամը հրաժարական է տվել և նշել պատճառը

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրաժարականի պատճառը:

«Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել»,- գրել է Հովհաննիսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով՝ նշելով, որ իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր ԲԴ-ում չեն կարևորում։ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո հորդորել է լիազորությունների դադարեցման հարցը քննարկել իր բացակայությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---