ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է11 նոյեմբերի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչներն իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի (չշփոթել ՀՀ-ում գործող Gallup International-ի հետ), «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները: Կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում հարցվածների 89%-ը դրական պատասխան է տվել: Ըդհանուր առմամբ Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը և կիսելով այն Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ: Որքան բարձր է միավորը, այնքան մեծ է բնակչության տոկոսը, որն ասել է, որ անվտանգ է իրեն զգում: Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերի՝ վստահում են արդյոք ոստիկաններին, անվտանգ են զգում արդյոք՝ գիշերային ժամերին միայնակ զբոսնելիս, արդյոք վերջին 12 ամսում նրանցից գումար կամ գույք են գողացել, և արդյոք նրանք ենթարկվել են հարձակման կամ թալանի: Այդպես, ընդհանուր վարկանիշում Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ: Վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որը 97 միավոր է հավաքել: Ամենավատ վիճակն Աֆղանստանում է՝ 38 միավոր: Հարևան երկրներում հետևյալ պատկերն է՝ եթե Հայաստանի ընդհանուր միավորը 85 է, ապա Վրաստանինը 86 է, իսկ Ադրբեջանինը՝ 89: Gallup-ի հարցման շրջանակում հարցերին պատասխանել է մոտ 152,000 մեծահասակ աշխարհի 142 երկրում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |