ԲԴԽ. Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը, դեռ պաշտոնավարում է11 նոյեմբերի 2019 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 11-ի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը: Այս մասին հաղոդրում են ԲԴԽ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև Հովհաննիսյանը և շուրջ 2 ժամ տևած քննարկումներից հետո գործընկերները խորհուրդ են տվել չպնդել հրաժարականի դիմումը:Նշվում է, որ Հովհաննիսյանը չի պնդել իր հրաժարականի դիմումը և շարունակելու է պաշտոնավարել: Դատական բարեփոխումների համատեքստում Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, իր կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։ «Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրութան մեջ: ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը նոյեմբերի 11-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական է ներկայացնում, քանի որ «Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |