Փաշինյանն արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքից

Փաշինյանն արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատման հրամանը: Այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածելԱննա Վարդապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:

Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,-ասված է նախարարության պարզաբանման մեջ։

Աննա Վարդապետյանն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2019 թ. ապրիլի 4-ին: Մինչ այդ զբաղեցրել էր արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը: Վարդապետյանը նախկինում աշխատել է նաև որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---