Բաբլոյան. Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան շուտով տուն կգնա12 նոյեմբերի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ նա պատրատ է դուրս գրվելուն: «Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Վերջինս նշել է՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինեն, Բաբլոյանը դրական պատասխան է տվել: Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասել է.«Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ», - ասել է Բաբլոյանը: Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն անչափահաս պացիենտին (10 տարեկան 8 ամսական)։ Երեխան տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով, որն առանց փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել երեխայի հայրը՝ նրան տալով իր լյարդի մի մասը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |