Աբդուլլահ Գյուլը հրավիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ստամբուլ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել նախաձեռնությամբ` մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Իլհամ Ալիեւի Անկարա կատարած այցի ժամանակ, եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի նախագահն արդեն տվել է իր համաձայնությունը եռակողմ հանդիպում անցկացնելու համար: Նույն աղբյուրների հաղորդմամբ, եռակողմ հանդիպման կոնկրետ վայրն ու ամսաթիվը դեռեւս որոշված չէ, սակայն ակնկալվում է, որ այն տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում:



Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը կորոշի թուրքական կողմը, իսկ նախագահների եռակողմ հանդիպման օրակարգը չի սահմանափակվի ղարաբաղյան հակամարտության խնդրի քննարկմամբ: Նրա խոսքերով, հանդիպման շրջանակներում կարծարծվեն պաշտոնական Երեւանի, Անկարայի ու Բաքվի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կարծարծվի նաեւ Թուրքիայի նախաձեռնությունը Կովկասյան պլատֆորմի ստեղծման վերաբերյալ, հաղորդում է թուրքական Todays Zaman-ը:



Վերլուծաբանները գտնում են, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը կապված է Հայոց ցեղասպանության հարցը լռության մատնելու ձգտման հետ, քանի որ ենթադրվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի ապրիլի 24-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---