Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի հավաքականում12 նոյեմբերի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ղազախական «Ակտոբեից» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ին: «Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում: «Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև՝ ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ և նաև կա ժամանակ մտածելու համար»,-ասել է նա: Պիզելին հավելել է, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց այն դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց: «Այնտեղ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին, որպեսզի կարողանան իրենց որակները ցույց տալ և առաջադիմել ավելի բարձրակարգ առաջնություններում խաղալու համար»,- զրույցում նշել է Մարկոս Պիզելին: Մարկոս Պիզելին 2008 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Նա չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, որն այս օրերին պատրաստվում է Հունաստանի (նոյեմբերի 15-ին) ու Իտալիայի (նոյեմբերի 18-ին) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերին: Մարկոսի պայմանագրի ժամկետն «Ակտոբեի» հետ ավարտվել է օրերս։ Ղազախստանի ավարտված առաջնությունում նա անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Պիզելին 2018-ին էր վերադարձել «Ակտոբե», որի կազմում խաղացել է նաև 2015-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |