13 նոյեմբերի 2019 - 11:53 AMT
ԱԺ նախագահի ԱԽ նիստերին իրավունքի ուժով մասնակցելու առաջարկը չի ընդունվել

Ազգային ժողովի նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին օրենքի ուժով մասնակցելու իրավունք տվող առաջարկը չի ընդունվել: Օրինագիծը, որ ներկայացրել էր Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, առաջին ընթերցմամբ չի ընդունվել:

Պատգամավորն առաջարկել էր համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում:

Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 20-ը։ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ն՝ ձեռնպահ:

Քանի որ լրացում պետք է կատարվեր նաև սահմանադրական օրենքում, նախագծերի փաթեթը ընդունելու համար հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը։