ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն. Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել

ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն. Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը սևով ներկելու միջադեպին, հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Դեսպանությունը ռուս պատգամավորի գործողությունները որակել է որպես վանդալիզմի ակտ ՀԱԵ եկեղեցու տարածքում, ինքնաիրավչության դրսևորում, ինչը հակասում է օրինականությանը:

«Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին:

Կոչ ենք անում Արմավիրի քաղաքային իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին: Տեղի ունեցած միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ըստ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի, նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում Արմավիրի քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել», հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը:«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---