Tallinn Trophy. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Tallinn Trophy. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած Tallinn Trophy միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր:

Ազատ ծրագրի մրցումը նոյեմբերի 13-ին է: Տղամարդկանց մենասահքում հանդես է գալիս 14 գեղասահորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերին Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---