Նախարար. Բանակցում ենք ՌԴ-ից 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ

Նախարար. Բանակցում ենք ՌԴ-ից 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ արտահանման համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին:

«Մենք նախնական հետքրքրվածություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն ընձեռնված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը, հիմա գնդակը գործընկերների դաշտում է, պիտի պատասխանեն»,- ասել Պապիկյանը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

Մելքումյանն արձագանքել է՝ նշելով, որ կարևոր է նաև, որ այս հարցով բիզնես հանրության հետ վերլուծություններ արվեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---