ԱՄՆ Սենատում վետո են դրել Ցեղասպանության մասին բանաձևի քննարկման վրա

ԱՄՆ Սենատում վետո են դրել Ցեղասպանության մասին բանաձևի քննարկման վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Այդ մասին սենատորը հայտնել է Սենատի նիստում, որն ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Կոնգրեսի վերին պալատում գործող կանոնների, ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրնեսդիր նախաձեռնությունը:

Անդրադառնալով Սենատ ներկայացված «հայկական բանաձևին» ՝ սենատորն ասել է, որ հուսով է, որ «Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կկարողանան լուծել այդ խնդիրը»: Նա հավելել է, որ դեմ է բանաձևին «ոչ թե անցյալի պատճառով, այլ հանուն ապագայի»:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին ամերիկահայ, քրդական, հունական և կազմակերպությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---