Ուսանողները կառավարության դիմաց պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ուսանողները կառավարության դիմաց պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ուսանողները շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Նոյեմբերի 14-ին նրանք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության նիստը:

Ցուցարարները պաստառներ են պարզել հետևյալ գրառումներով. «Ազգային և առաջադեմ կրթություն», «Այբ»-ի աուդիտ», «Արայիկ, հեռացիր» և այլ: Նրանք նաև դատարկ աթոռ են դրել կառավարության շենքի առջև:

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասeել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---