ԶԼՄ. Հայ լրագրողները Բաքու կմեկնեն14 նոյեմբերի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Բաքու կժամանի հայ լրագրողների 5-6 հոգանոց պատվիրակությունը: Այցը կկայանա ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Haqqin.az-ը: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հերքել և չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն հաստատել է Ադրբեջանի լրագրողների «Նոր սերունդ» միավորման նախագահ Արիֆ Ալիևը: Ըստ աղբյուրի, նոյեմբերի 18-19-ին ադրբեջանցի լրագրողները կայցելեն Հայաստան: Հայաստանի ԱԳՆ-ն PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան, չի հաստատել և չի հերքել այդ տեղեկությունը: 2019-ի հոկտեմբերի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Մոսկվայում բանակցությունների ավարտին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ քննարկել են լրագրողների փոխադարձ այցելությունները, որի նպատակն է մի փոքր թուլացնել լարվածությունն ու նպաստել վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |