ՀԿԵ առաջարկը՝ ձմռանն օգտվել միջքաղաքային էլգնացքներից. Ջեռուցվում են15 նոյեմբերի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից: Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև «կլիմատ-կոնտրոլ» համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը 2500 դրամ է: Բոլոր մերձքաղաքային էլեկտրագնացքների (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի) տոմսերը վաճառվում են երկաթուղային կայարանների տոմսարկղերում և անմիջապես գնացքներին: Սովորական էլեկտրագնացքների տոմսեր նախապես գնելու, պատվիրելու կամ ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ միշտ առկա են ազատ տեղեր: Ճեպընթացի տոմսերը կարելի է գնել գնացքի մեկնման օրերին Երևանի և Գյումրիի կայարանների տոմսարկղերում: Հնարավոր է գնել նաև հետադարձի տոմս (սակայն յուրաքանչյուր էլեկտրագնացքի տեղերի 50%-ից ոչ ավելի): Առցանց տարբերակով ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերը չեն վաճառվում: Գնացքների չվացուցակներին, տոմսերի գներին և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |