8 նոյեմբերի 2008 - 14:23 AMT
Դենիզ Բայկալ. Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը կաճի
«Դեմոկրատ Բարակ Օբամայի հաղթանակը ամերիկյան ընտրությունների ամենահաջողված քայլն է: Թե արդյոք հաջողված կլինի նաեւ Օբամայի կառավարումը, մենք դա կկարողանանք իմանալ ժամանակի ընթացքում»,- հայտնել է Թուրքիայի հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը: Նրա խոսքերով, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո թուրքական բանակը կզգա իր կարեւորությունը: «Ներակայումս մենք թաքնվում ենք Ամերիկայի հետեւում, բայց եթե նրանց զորքերը դուրս բերվեն, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն, անկասկած, կաճի»,- ընդգծել է Բայկալը: Թուրքիայի հանրապետական կուսակցությունը ամենամոտ ապագայում ծրագրում է բարեկամական կապեր հաստատել ԱՄՆ նոր կառավարության հետ, հաղորդում է Turtsia.ru-ն:

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ 44-րդ նախագահ դարձած Բարակ Օբաման առաջին աֆրոամերիկացին է, որը ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: