Նախարար. 2020-ին ռազմարդյունաբերությանը մոտ 122%-ով ավելի գումար կհատկացվի15 նոյեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս հայտարարել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020-ի բյուջեով տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին»,-ասել է նախարարը, հայտնում է Shantnews.am-ը։ Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը արտաքին շուկաներ հանելու նպատակադրվածությամբ։ «Այս նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին, արդեն իսկ շրջանառության մեջ է»,-նշել է Արշակյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |