CNN հեռուստաալիքով տեղի կունենա 20-րդ դարի ցեղասպանություններին նվիրված «Scream Bloody Murder» ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին CNN հեռուստաալիքով տեղի կունենա «Scream Bloody Murder» («Ճչացող արյունալի սպանություն») երկուժամանոց փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որի հիմնված է CNN-ի թղթակից Քրիստիան Ամանպուրի սյուժետների վրա եւ պատմում է մարդկության դեմ պարբերական ահաբեկչության եւ հանցագործությունների մասին: Ֆիլմում ներկայացված են Ամանպուրի սյուժետները Հայոց ցեղասպանության, Խոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների, ինչպես նաեւ մարդկության դեմ այլ հանցագործությունների մասին: «Scream Bloody Murder» ֆիլմը միջազգային հանրությանը կոչ է անում դադարեցնել այդ հանցագործությունները: Ֆիլմի շնորհանդեսը համընկնում է ցեղասպանությունների կանխման եւ պատժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման 60-րդ տարեդարձի հետ, հաղորդում է CNN-ը, հաղորդում է multichannel.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---