Վազգեն Մանուկյան. Գարնանը քաղաքական դաշտ կմտնեմ

Վազգեն Մանուկյան. Գարնանը քաղաքական դաշտ կմտնեմ

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքական դաշտ վերադառնալու մտադրության մասին:

«ԱԺՄ(Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունը անպայման վերականգնելու եմ: Նախատեսում եմ, երևի, գարնան ամիսներին համագումար կանենք, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ», - ասել է Մանուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ինքը հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, այդ թվում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, Մանուկյանն ասել է, որ ինքը հանդիպում է բոլորի հետ:

«Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր այդ մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ», - ասել է նա:

Նոյեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:«Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:Համաժողովին հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---