40-ամյա տղամարդը մեղադրվում է զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ

40-ամյա տղամարդը մեղադրվում է զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ

PanARMENIAN.Net - Լոռու մարզում գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 40-ամյա բնակչի: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Լոռու մարզի բնակիչը «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետագայում պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Լոռու մարզի բնակչի կողմից ռազմամթերք հանդիսացող՝ 16 հատ 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական և մեկ հատ 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային հրացանային փամփուշտներ ապօրինի ձեռք բերելու ու դրանք իր կողմից փաստացի օգտագործվող բնակարանում ապօրինի պահելու վերաբերյալ: Նույն անձը 2015 թվականի ամռանն ապօրինի պատրաստել և իր բնակարանում ապօրինի պահել է 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ակոսափող հրազեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի 40-ամյա բնակիչը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պատրաստել և իր բնակարաններում ապօրինի պահել է զգալի չափերով՝ ընդհանուր 10.42 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փամփուշտները, հրազենը և թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել են բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---