Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի նախագծի մասին. Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում (վիդեո)

Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի նախագծի մասին. Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում

PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական է, բյուջեի համախառն աճը կազմում է 33%: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ 135.1%-ով ավելի են: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Բյուջեի տարեկան միջին աճը կազմում է 14%՝ նախկին 7%-ի փոխարեն: Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բյուջեի տարեկան միջին աճը կազմում է 14%՝ նախկին 7%-ի փոխարեն:

Վարչապետը նշել է, որ 2020-ի բյուջեով ճանապարհաշինության համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015,2016 և 2017 թվականների բյուջեները միասին վերցրած: Փաշինյանի խոսքով այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա:

Վարչապետը նշել է, որ փոփոխություններն ազդում են նաև ՀՀ բնակչության կյանքի վրա՝ հավելելով, որ2020-ի հունվարի 1-ից 230,000 մարդու աշխատավարձ բարձրանալու է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---