Սյունիքի օդանավակայանը 2020-ին շահագործման կհանձնվի

Սյունիքի օդանավակայանը 2020-ին շահագործման կհանձնվի

PanARMENIAN.Net - Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, նախատեսվում է այն շահագործման հանձնել 2020 թվականի գարնանը։ Այս մասին հաղորդում է Armradio.am-ը՝ հավելելով, որ ըստ նախնական տվյալների՝ Կապան-Երևան-Կապան չվերթը կարժենա 40,000 դրամ։

«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝նախատեսվում է ունենալ 20 և ավելի աշխատակից, որոնք 1 ժամում կսպասարկեն մոտ 100 ուղևորի: Նախատեսվում է նաև շահագործման հանձնել 19 տեղանոց չեխական Լ 410 ինքնաթիռը։

Սյունիքի օդանավակայանի վերագործարկումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական խոշոր նախագծերից է։

 Ուշագրավ
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը