Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները Կոնգրեսում նրա մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերել16 նոյեմբերի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնախմբում ավարտվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործի հետաքննության շրջանակում անցկացված լսումները: Թրամփի մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերվել: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի գրավոր հայտարարության մեջ: «Երկրորդ բաց լսումները նույնքան ապարդյուն էին, որքան առաջինները: Նախագահի կողմից որևէ խախտումների ապացույց չի ներկայացվել: Իրականում լսումներին մասնակցող Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երդում է տվել, որ ոչինչ չգիտի որևէ հանցավոր գործունեության մասին, որին առնչություն ունի Թրամփը»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դժվար է պատկերացնել ժամանակի ավելի անիմաստ վատնում, քան այս լսումներն էին, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներից ակնկալում ենք այս միտումնավոր քաղաքական թատրոնի շարունակություն»,-ասել է Գրիշեմը: Սպիտակ տունը նաև հրապարակել է Թրամփի ապրիլի 21-ի հեռախոսազրույցի սղագրությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |