Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն գույք ձեռք բերելու մեջ

Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն գույք ձեռք բերելու մեջ

PanARMENIAN.Net - Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն դոլարի գույք ձեռքբերելու մեջ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող $5 մլն արժողությամբ պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատել է, որ Գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց նշված գույքի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Աբրահամյանը նշել է, որ հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

2008-ից 2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է 2019-ի հոկտեմբերին: Նա «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից չարամտորեն խուսափելու համար։

Արթուր Բաղդասարյանը նախկինում զբաղեցրել էՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնները: Այժմ ղեկավարում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---