Իրանում ցույցեր են բենզինի գնաճի պատճառով. ԱՄՆ-ն սատարում է ցուցարարներին

Իրանում ցույցեր են բենզինի գնաճի պատճառով. ԱՄՆ-ն սատարում է ցուցարարներին

PanARMENIAN.Net - Իրանում արդեն մի քանի օր է հակակառավարական ցույցեր են, որոնք սկսվել են բենզինի գների աճի պատճառով: Որոշ քաղաքներում ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները վնաս են հասցրել բանկերին, հրկիզել են ավտոլցակայանները, խանութները: Նոյեմբերի 15-ին ցուցարարների շրջանում 1 զոհ է եղել: Զոհեր կան նաև իրավապահների շրջանում: «Իրավապահ մարմինների մի քանի աշխատակից տանջալի մահով է զոհվել»,-ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին ISNA գործակալության վրա հղումով:

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ցուցարարներին և դատապարտել է նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:«ԱՄՆ-ն սատարում է Իրանի ժողովրդին ռեժիմի դեմ խաղաղ ցույցերում: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը մահացու ելքվ, և կապի կոշտ սահմանափակումները»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 17-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին սատարել է իշխանությունների որոշմանը բենզինի գները բարձրացնելու վերաբերյալ և ասել է, որ այն ենթակա է կատարման: Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ նաև, որ իշխանությունները 24 ժամով սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը բողոքի ցույցերի պատճառով:

Եզդ քաղաքում իրավապահները ցույցերի մոտ 40 մասնակցի են ձերբակալել: Նրանց մեղադրում են վանդալիզմի և իրավապահաների վրա հարձակման մեջ:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---