Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը

Մխիթարյանը քննադատել է «Արսենալի» մարզչի մարտավարությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու ամռանը «Արսենալից» հեռացավ Ա սերիայի ակումբ, ինչպես նաև քննադատել է լոնդոնյան ակումբի մարզիչ Ունաի Էմերիի մարտավարությունը:

Երբ ակումբ եկավ իսպանացի Էմերին, Մխիթարյանի դերը թիմում փոխվեց՝ Հենրիխն ավելի խորքում էր խաղում և արդեն չէր կարող ազդել թիմի գրոհի վրա, ինչպես սովոր էր: Այդ գործոնը, ինչպես նաև խաղային ժամանակի պակասը, հանգեցրին ակումբի փոփոխման, գրում է Eurosport-ը:

«Էմերին ավելի մեծ ուշադրություն էր դարձնում մարտավարությանը: Ես սկսում էի որպես վինգեր, բայց պետք է խաղարկեի գնդակը հենակետայինի հետ: Ահա թե ինչու ես չկարողացա բավարար քանակի գոլեր և փոխանցումներ իրացնել: Ինձ դուր է գալիս ավելի ազատ խաղալ և ազատ գոտիներ փնտրել, բայց դու պետք է անես այն, ինչ պահանջում է մենեջերը: Ես չէի կարող հաշտվել պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելու հետ: Ես գիտեմ իմ ուժեղ հատկություններն ու հասկանում եմ, թե ինչի եմ ունակ: Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին:

Էմերին և Ռաուլ Սանլեհին (սպորտային տնօրեն) հավաստիացրեցին ինձ, որ ես կարևոր եմ «Արսենալի» համար, սակայն ես պայմանագիր կնքեցի «Ռոմայի» հետ, քանի որ նրանց մոտ իմ խաղի հանդեպ հավատն ավելի մեծ էր»,-ասել է ֆուտբոլիստը:

Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 4 հանդիպման է մասնակցել, 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձել: «Արսենալից» առաջ Մխիթարյանը խաղացել է ՄՅՈւ և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---