ԶԼՄ. Հայ լրագրողները շրջել են Բաքվում

ԶԼՄ. Հայ լրագրողները շրջել են Բաքվում

PanARMENIAN.Net - Մի խումբ հայաստանցի լրագրողներ այցելել են Բաքու, հայտնում է Verelq-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Նշվում է, որ հայ լրագրողները նոյեմբերի 18-ին շրջել են Բավքում, մի շարք հանդիպումներ ունեցել: Լրագրողների հստակ թիվն ու նրանց անունները չեն հրապարակվում:

Ըստ գործակալության զրուցակիցների, մի քանի օրից պատասխան այցով Երևան կժամանեն ադրբեջանցի լրագրողները: Խումբն արդեն ձևավորվել է, բայց չի հրապարակվում, թե հատկապես ով է մեկնելու Երևան:

Այցերի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատել էր, ոչ հերքել հայ լրագրողների այցի մասին տեղեկությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը կոչված են թուլացնելու լարվածությունը կողմերի միջև և հիմք դնելու հետագա հաշտեցման համար:

2019-ի փետրվարին ՀՀ էին այցելել «Թուրան» ադրբեջանական լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն ու նրա գործընկերները: ՀՀ-ում նրանք հանդիպումներ ունեցան քաղաքական գործիչների և լրագրողների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---