ԼՀԿ-ն առաջարկում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը19 նոյեմբերի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը: Խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ այս պահին ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը։ Սրա հետևանքով՝ ՀՀ քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում։ Բացի դրանից, կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։ «Երեխայի սեռի վերաբերյալ նշում պարունակում են գերմանական և ֆրանսիական ծննդյան վկայականները, այդ նշումը կատարվում է նաև ԱՄՆ շատ նահանգներում, բազմաթիվ այլ երկրներում։ Որոշ լեզուներով ծննդյան վկայականում սեռի մասին նշում չկատարելը հիմնականում խնդիր չի հարուցում, քանի որ տվյալ լեզվին համապատասխան փոփոխվում են նաև իգական և արական ազգանունները (օրինակ, ռուս.՝ Соколов և Соколова), երբեմն նաև անունը (օրինակ, ֆրանս.՝ Michel և Michelle/Michèle)։ Ուստի առաջարկվում է այս հարցի ամենապարզ լուծումը՝ ծննդյան վկայականներում նախատեսել հատուկ դաշտ և լրացնել համապատասխան տեղեկատվությունը՝ երեխայի սեռի վերաբերյալ»,-ասվում է խմբակցության հայտարարության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |